Որտե՞ղ է թաղված շան գլուխը. Գեորգի Ղազարյանի հետ՝ Երևան ՖԱ-ի անհասկանալի մարզչական փոփոխությունների հետքերով — Armsport.am
17.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Ջեյմսի հրաշալի հնարքն ու փոխանցումը․ Չելսին հաղթեց ՄՅՈւ-ին

    🎥 Աստոն Վիլան հաղթեց Տոտենհեմին ու այս պահին լավագույն քառյակում է

    🎥 Շչեսնին սիգար է առաջարկել անչափահաս թիմակցին

    Միավորվել եղբոր հետ, թե քայլել եղբոր ճանապարհով․ Բելինգհեմ կրտսերը որոշում կկայացնի

    Հայտնի է՝ որքան կվաստակի Հեյսենը Ռեալում

    Էնրիկեն ցանկանում է ՊՍԺ-ում տեսնել ՉԼ-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկին

    Գվարդիոլան խոսել է Վիրցի հավանական տրանսֆերի մասին

    Նորեկ՝ Հայաստանի ազգային հավաքականում

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հռոմի մրցաշար․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները

      Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

      Եթե Կառլոսը Ռեալն էր, ես Մանչեսթեր Սիթիի նման էի․ Խաչանովը՝ Ալկարասի հետ խաղի մասին

      Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս

      Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո․ ՀԳՖ նախագահ

          Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Աստանայում

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Ջեյմսի հրաշալի հնարքն ու փոխանցումը․ Չելսին հաղթեց ՄՅՈւ-ին

            🎥 Աստոն Վիլան հաղթեց Տոտենհեմին ու այս պահին լավագույն քառյակում է

            🎥 Շչեսնին սիգար է առաջարկել անչափահաս թիմակցին

            Միավորվել եղբոր հետ, թե քայլել եղբոր ճանապարհով․ Բելինգհեմ կրտսերը որոշում կկայացնի

            Հայտնի է՝ որքան կվաստակի Հեյսենը Ռեալում

            Էնրիկեն ցանկանում է ՊՍԺ-ում տեսնել ՉԼ-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկին

            Գվարդիոլան խոսել է Վիրցի հավանական տրանսֆերի մասին

            Նորեկ՝ Հայաստանի ազգային հավաքականում

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հռոմի մրցաշար․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները

              Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

              Եթե Կառլոսը Ռեալն էր, ես Մանչեսթեր Սիթիի նման էի․ Խաչանովը՝ Ալկարասի հետ խաղի մասին

              Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս

              Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո․ ՀԳՖ նախագահ

                  Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Աստանայում

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Որտե՞ղ է թաղված շան գլուխը. Գեորգի Ղազարյանի հետ՝ Երևան ՖԱ-ի անհասկանալի մարզչական փոփոխությունների հետքերով

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  21.10.19 / 10:22
                  0

                  Եթե Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում ավելի ներքև գլորվելու հնարավորություն լիներ, «Երևան» ՖԱ-ին հաստատ կգտնեինք այնտեղ, բայց, բարեբախտաբար, դա հնարավոր չէ, ու թիմը 11 խաղում կրած 11 պարտություններից հետո ընդամենը 10-րդ հորիզոնականում է:

                  Ի՞նչ է կատարվել և դեռ ի՞նչ է կատարվում այս ակումբում:

                  Արդյո՞ք գործ ունենք պրոֆեսիոնալ ակումբի հետ:

                  ArmSport.am-ին «Երևան» ՖԱ-ից հեռանալու բոլոր հանգամանքների ու ակումբի ղեկավարության հակաֆուտբոլային մոտեցումների մասին պատմել է թիմի մարզիչ, Նեբոշյա Պետրովիչի հեռացումից հետո և Վլադ Գոյանի նշանակումից առաջ գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարած Գեորգի Ղազարյանը:

                  Մարզումներ այգում՝ շների ու անցորդների հետ. Բարև, Բարձրագույն խումբ

                  Դեռ 2019/20 մրցաշրջանի մեկնարկից առաջ ArmSport.am-ը ներկայացրել էր, թե ինչպես են թիմերը պատրաստվում ԲԽ-ի հերթական մրցարշավին: Առաջին խմբի 2018/19 մրցաշրջանի արդյունքներով ԲԽ բարձրացած միակ ակումբում լռություն էր: Ընդամենը մի քանի կցկտուր մեկնաբանություն էինք ստացել: Ով էր գլխավորելու թիմը, ովքեր էին խաղալու՝ հայտնի չէր: Նշվում էր միայն, որ հաստատ խաղալու են: Դե լավ: Ի՞նչ է պարզվում:

                  «Սկզբնական շրջանում մենք մարզվում էինք Կիլիկիայի դաշտում, որտեղ անմխիթար պայմաններ էին: Ընդամենը մի գլխավոր մարզիչ էր, որը մի քանի կոն ձեռքին մի կողմից մյուսն էր վազում, չէր կարողանում մարզումը բացատրել ֆուտբոլիստներին, քանի որ լեզու չգիտեր, ու չկար թարգմանիչ: Ես որոշ չափով սերբերեն գիտեմ, սկսեցի թարգմանել: Թիմն ընթացքում կազմավորվում էր. փորձաշրջանի եկողների մեջ լավ ֆուտբոլիստներ կային, որոնց չէին վերցնում, վատ ֆուտբոլիստներ կային, որոնց հետ առանց մարզումը նայելու պայմանագիր էին կնքում: Անհասկանալի բաներ էին տեղի ունենում: Թիմն ուներ ընդամենը 6 հատ գնդակ, այն էլ՝ ոչ օրիգինալ, ու 10 հատ կոն, որն իր միջոցներով գնել էր Նեբոյշա Պետրովիչը:

                  Բարձրագույն խմբի թիմի մարզագույքը դա էր, ու ինչպես ես հասկացա՝ ոչ ոք չէր էլ պատրաստավում ավելացնել դրանք: Ես, լինելով ֆիզպատրաստության մարզիչ, հասկացա, որ թիմն ուղղակի չի կարողանալու խաղալ մոտակա խաղերը, որովհետև չկար այն ամենը, ինչն անհրաժեշտ էր թվում: Մի օր փող չկար դաշտը վարձակալելու համար, մի օր կար, մի օր մարզվում էինք, մի օր չէինք մարզվում: Օրեր են եղել՝ այգում ենք մարզվել՝ շների ու այգով անցնող-դարձող մարդկանց հետ: Ֆուտբոլիստների մոտ տեսանյութ կա, որում երևում է՝ ինչպես է շունը խանգարում թիմի մարզմանը: Ոչ մի մարզումային պլան չկար: Միանշանակ, ոչինչ լուրջ չէր: Առաջին տուրի խաղը վատ չստացվեց: Մարդիկ պարտությունը կապեցին այն հանգամանքի հետ, որ առաջինն էր, իսկ ես, լինելով այդ ամենի մեջ, գիտեի, որ նման մոտեցումներով ֆուտբոլին չես կարող խաբել: Դրանից հետո նորից շարունակվեցին վերականգնողական մարզումները այգում, որովհետև դրանց համար գումար չէին տալիս: Վերականգնողական ոչ մի բան չէինք կարողանում տալ թիմին: Մարզումներին երբեմն մերսող կար, երբեմն չկար, երբեմն բժիշկ կար, երբեմն չկար: Դրանից հետո սկսվեց պարտությունների շարքը:

                  Մարզումների լինել-չլինելու, դրանց ժամերի մասին մենք միշտ իմանում էինք երեկոյան 21:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում: Դա շատ դժվարացնում էր ամեն ինչ: Թե ինչի համար էր այդ մոտեցումը, ինչո՞ւ էր այդ թիմն ընդհանրապես հայտնվել Բարձրագույն խմբում, ինչպես էր հայտնվել, պարզ չէ», — ասում է մարզիչը:

                  Գեորգի Ղազարյանը հենց սկզբում փորձել է հետաքրքրվել «Երևանի» նպատակներով, պատասխանը եղել է՝ մնալ Բարձրագույն խմբում: Բայց առաջնությունում հավաքականների խաղերով պայմանավորված առաջին իսկ դադարի ընթացքում ԲԽ-ում մնալու նպատակ ունեցող ակումբը հեռացրեց գլխավոր մարզչին և, ինչպես պարզվում է, թիմին անորոշ ժամկետով ուղարկել էին արձակուրդ: Հետո հանկարծ որոշում է կայացվել սեպտեմբերի 6-ին «Սևանի» հետ ընկերական խաղ անցկացնելու: Այդ մասին թիմն իմացել է սեպտեմբերի 5-ին: Թիմի շատ ֆուտբոլիստներ չէին էլ հասցրել վերադառնալ արձակուրդից:

                  «Չմարզված թիմով խաղացինք «Սևանի» դեմ: Կես ժամում տակտիկա բացատրեցինք, ու թիմը դուրս եկավ խաղին: Ոչ-ոքի ավարտեցինք հանդիպումը: Այդ ոչ-ոքիի մեջ մեծ ներդրում ունեցավ դարպասապահ Գրիգոր Մակարյանը, որն ուղղակի փայլեց: 7-8 այնպիսի սեյվ արեց, երբ բոլորը սպասում էին գոլի», — շարունակում է պատմել Ղազարյանը:

                  «Կամ ես կընտրեմ մեկնարկային կազմը, կամ ինձ հեռացրեք»

                  Հենց «Սևանի» հետ խաղն էլ օգնում է մարզիչներին՝ կողմնորոշվել «Լոռիի» հետ խաղում թիմի մեկնարկային կազմի հարցում: Նախքան խաղը Երևան էր ժամանել հերթական սերբ Նեբոյշան, այս անգամ՝ Միլիչիչ: Նա մարզիչ էր եղել «Ռեալի» ակադեմիայում: Իսկ «Երևանում» դիմացել էր ընդամենը 2 օր: Տեսնելով պայմանները՝ «Լոռիի» հետ խաղից առաջ մարզիչը հեռացել էր: Այդ խաղում թիմի ղեկը Գեորգի Ղազարյանի ձեռքում էր լինելու: Խաղից առաջ մարզիչը տարօրինակ հեռախոսազանգ էր ստացել:

                  «Մաքսիմալ պաշտպանողական կազմ ընտրեցինք՝ ընդգրկելով այն ֆուտբոլիստներին, ովքեր լավ էին խաղացել ընկերական խաղում: Ում ես վստահում էի, գիտեի, որ խաղի ժամանակ դրսից որևէ ազդեցության չի կարող ենթարկվել, ընդգրկել էի կազմում: Իհարկե, այս թիմում սելեկցիան այնպես էր կատարվել, որ գրեթե անհնարին էր ընտրել միանգամայն անթերի կազմ: Խաղից առաջ ինձ զանգահարեցին ու ասացին, որ Աղավարդ Պետրոսյանը չպետք է լինի կազմում: Ես պատասխանեցի, որ եթե ես եմ թիմին դուրս բերելու այդ խաղին, ուրեմն ինքս պետք է որոշեմ կազմը, իսկ եթե իրենք դեմ են, ուրեմն կամ թող ինձ հանեն ու ընտրեն իրենց ուզած կազմը, կամ հասցնեն նոր մարզիչ բերել: Մարտիկ Մկրտումյանի հետ որոշեցինք, որ դարպասը վստահելու ենք Գրիգոր Մակարյանին, իսկ կենտրոնական պաշտպանի դիրքում նշանակեցի Աղավարդ Պետրոսյանին: Այդ խաղում մաքսիմալ վստահեցինք հայ ֆուտբոլիստներին: Մեր թիմում շատ կարևոր դիրք էր ձախ պաշտպանի դիրքը, որը վստահեցինք Սերգեյ Լինկոյին: Նա, իհարկե, նոմինալ ձախ պաշտպան չէր: Մի քանի դիրքեր ևս կային, որոնցում պարզապես ընտրության հնարավորություն չունեի: InStat-ի տվյալներով՝ այդ խաղում հրաշալի արդյունավետություն էին ունեցել այն ֆուտբոլիստները, որոնց մենք ընտրել էինք: Գրիգոր Մակարյանը փայլեց: Շատ լավ հանդիպում անցկացրեց Վիուլեն Այվազյանը: Փայլուն գործեց նաև Աղավարդ Պետրոսյանը: Թե տակտիկան, թե ընտրված կազմն իրեն արդարացրեց, որովհետև թիմը, վերջին հաշվով, չէր մարզվել 14 օր, այսպիսի՝ ոչ-ֆուտբոլային խնդիրներ ուներ, բայց «Լոռիի» պես բարձրակարգ թիմի հետ հավասար ֆուտբոլ խաղաց: Այդ խաղից հետո ինձ ասացին, որ ես հեռացվում եմ: Հարցիս՝ թե ինչու, պատասխանեցին, որ ես չեմ համագործակցում սեփականատիրոջ հետ»:

                  Անվստահությունից՝ մինչև դառը փորձ. Գոյանն առաջին մարզմանը ներկայացել է փոքրիկ թղթի կտորով

                  Մոլդովացի Վլադ Գոյանը «Երևանի» ղեկը ստանձնեց այն ժամանակ, երբ Գեորգի Ղազարյանն իր պայմանագիրը դեռ չէր խզել ակումբի հետ և պատրաստականություն է հայտնում օգնելու մարզչին: Նորանշանակ մարզիչն առաջին մարզմանը ներկայացել էր փոքրիկ թղթի կտորով, որի վրա արդեն թելադրված էր այն մեկնարկային կազմը, որը պետք է լիներ առաջիկա խաղին:

                  «Ես Գոյանին ասացի, որ այդ կազմը նորմալ չեմ համարում։ Բայց դեռ իրար չէինք ճանաչում, երևի մտածեց, որ միգուցե կողքից իրեն ավելի ճիշտ են հուշել։ Արդյունքում, «Ալաշկերտի» հետ խաղը վերջացավ 1-5 հաշվով։ Այդ խաղից հետո Վլադ Գոյանն էլ սկսեց ընտրել այն կազմը, որը, իր կարծիքով, կարող էր ավելի լավ խաղալ։ Կազմն ինքնուրույն ընտրելուց հետո նրան էլ ասացին, որ հեռացված է աշխատանքից։ Գոյանից հետո բերել են պորտուգալացի մասնագետի։ Այսպիսի իրավիճակ, այսպիսի տգեղ երևույթ հայկական ֆուտբոլում»:

                  «Իսկ դուք հավատո՞ւմ եք «Երևանի» սեփականատիրոջ գոյությանը

                  Փոքրիկ երկրում, փաստորեն, կա ակումբ (Առաջին խումբն էլ հաշված՝ ակումբներ), որի սեփականատիրոջը ոչ մեկ չի տեսել, չի ճանաչում:

                  «Ես, ճիշտն ասած, չեմ տեսել սեփականատիրոջը։ Ես տեսել եմ մեկին, որը գալիս գնում էր, ասում, որ ինքը սեփականատիրոջ մարդն է։ Երբ մի պահ շատ ձգձգվեց աշխատավարձերի վճարումը, ֆուտբոլիստների այն պահանջին, որ ուզում են շփվել սեփականատիրոջ հետ, ասաց. «Երբ որ ինքը ժամանակ ունենա, կգա: Իսկ եթե չէ, գնացեք իր հետ շփվեք»: Իսկ որ ինչ-որ մեկը հետաքրքրվի, գա տեսնի, ծանոթանա թիմին, ոչ, ոչ մի նման բան չի եղել: Այդ մարդու ասելով՝ թիմի սեփականատերը բելառուս է: Բայց ոչ տեսել ենք, ոչ լսել»:

                  Ինչպե՞ս փրկել «Երևան» ակումբը

                  Մարզիչը դժվարանում է լուծման որևէ եղանակ առաջարկել: Այս հարցում միայն մեծ ցանկություն է:

                  «Ես շատ եմ ասել այդ մասին, որ «Երևան» ակումբն իր անունով չի կարող պատկանել ինչ-որ մեկին, ով հայտնի չէ թե ով է, որտեղ է ու ինչով է զբաղվում։ «Երևանը» պետք է լինի երևանցիների ակումբը։ Բայց Երևանի «Երևանում» ինչ-որ բաներ են անում, որոնք ոչ ոք չի կարող հասկանալ, չի կարող բարձրաձայնել կամ չգիտի։ «Երևանը» փրկելու համար երևի պետք է ինչ-որ պատժամիջոցներ կիրառել, վերցնել ակումբն ու տալ քաղաքին կամ մեկին, ով կարող է լավ զբաղվել ակումբով։ Չգիտեմ` ինչ կարելի է անել։ Ես իրավաբան չեմ, չգիտեմ` կանոնադրությամբ նման իրավասություն կա, թե` ոչ։ Մինչ հարևան Ադրբեջանում «Էրիվան» անունով ակումբ են բացում, մեզ մոտ խայտառակում ենք այդ անունը: Սա շատ ցավալի է»:

                  Այն դիտարկմանը, որ «Երևանում» տեղի ունեցող երևույթների մասին գրեթե բոլորը խոսում են, սակայն ոչ ոք չի համարձակվում երևույթների մասին կոնկրետ անուններով բարձրաձայնել, Ղազարյանը հակադարձում է կոնկրետ ապացույցների բացակայության փաստով.

                  «Եթե ես ունենայի կոնկրետ ապացույցներ, բաց կասեի այդ մասին։ Բայց չունեմ։ Առանց փաստերի խոսել չենք կարող։ Դրանով պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր պետք է հետաքրքրվեն ու գտնեն ապացույցներ։ Ինձ թվում է` եթե այս հարցով զբաղվեն, կապացուցեն։ Ես կարող եմ խոսել այնքանով, որքան ինձ է ինչ-որ բան ասվել։ Ինձ ասել են, որ այս մարդը պետք է խաղա, այն մյուսը չպետք է խաղա։ Բայց թե դա ինչի համար է արվում, չեմ կարող ասել։ Այս հարցերն առաջին հերթին պետք է ուղղվեն այն մարդկանց, ովքեր պատասխանատու են կասկածելի բաները բացահայտելու համար»։

                  «Երևան» ՖԱ. Ամեն ինչի վրա թքած ունենալու նուրբ արվեստը

                  Հետաքրքրվում եմ՝ ժամանակի ընթացքում որևէ դրական փոփոխություն եղա՞վ ակումբում մարզագույքի առումով: Կամ ինչպե՞ս էր ակումբը հոգ տանում իր ֆուտբոլիստների մասին, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում էին ապրում լեգեոներները: Այս հարցում ևս պատասխանը ցնցող է, մինչդեռ դրսում 2019 թվականն է ավարտվում:

                  «Ընդամենը 20 հատ գնդակ առան և վերջ։ Ես ամեն անգամ թվարկում էի, թե մեզ ինչեր են պետք, բայց այդ ամենն այդպես էլ չէր լինում։ 

                  Մեր տնային հանդիպումները Վանաձորում էինք անցկացնում։ Թիմին պետք էր ինչ-որ կերպ պատրաստել դրան, բայց ակումբը ոչինչ չէր անում։ Խաղից առաջ ոչինչ չէր արվում, ընդմիջմանը ոչ մի կերպ թիմին չէինք թարմացնում, ընդամենը 2 խաղից հետո թիմին պիցցա են տվել, հետո դա էլ չի եղել. թիմը սոված էր վերադառնում խաղերից։ Երկար ժամանակ ֆուտբոլիստներն աշխատավարձ չէին ստացել։ Ամեն ինչ հասավ նրան, որ թիմի հայկական մասն ասաց` մենք չենք խաղա, եթե մեր գումարը չտաք։ Անընդհատ ինչ-որ ոչ ֆուտբոլային խոսակցություններ կային ու շատ դժվար էր այդ ամենին զուգահեռ թիմը պատրաստել խաղերին, որ իրենք ֆուտբոլ խաղային, որովհետև պարզ էլ չէր` իրենք ինչի համար էին դուրս գալիս խաղադաշտ։ Այդ ամենը սթրեսային ու շատ տհաճ էր։

                  Մի քանի լեգեոներներ շատ լավ էին տեղավորված, շատ լավ ապրում էին, բայց լեգեոներներ էլ կային, որ պարզապես շատ վատ պայմաններում էին ապրում: Ես այս մասին գիտեմ խոսակցություններից: Գիտեմ, որ իր պայմաններից շատ դժգոհ էր եղել Նեբոյշա Միլիչիչը, որը գալուց երկու օր անց վերադարձավ»:

                  Միգուցե ճի՞շտ էր, որ ունեինք 6-թիմանոց առաջնություն

                  Այս մրցաշրջանից առաջ մեծ էր ոգևորությունը սնկի պես աճող ակումբների առիթով: Բայց արդյո՞ք այդ «սնկերը» թունավոր չէին հայկական ֆուտբոլի համար:

                  «Կարծում եմ՝ այս լռությունն ու անտարբերությունը կարող է հանգեցնել նրան, որ մենք էլի հետ գնանք մեր 6-թիմանոց ֆուտբոլին։ Միգուցե ճի՞շտ էր առաջ. ակումբները պետք է երաշխիքներ ունենային, պետք է խոշոր վճարում անեին ՀՖՖ-ում արտոնագիր ստանալու համար։ Միգուցե ճի՞շտ էր, որ մենք ունեինք 6 թիմ, ոչ թե 10»։

                  «Ես սարսափելի հիասթափված եմ հայկական ֆուտբոլից»

                  Գեորգի Ղազարյանին դեռ կտեսնե՞նք ֆուտբոլային գործունեության մեջ: Այս պահին երիտասարդ մարզիչը դժվարանում է պատասխանել:

                  «Այս պահին, անկեղծ ասած, ես սարսափելի հիասթափված եմ հայկական ֆուտբոլից ընդհանրապես: Տեսնելով Առաջին խմբում տիրող վիճակը, ու ընդհանրապես՝ «Երևանից» հետո շատ դժվար է ուժերը հավաքել ու կրկին զբաղվել դրանով: Բայց ես հույս ունեմ, որ դա կհաղթահարվի, ու ես ինչ-որ տեղ կգտնեմ ինձ մոտակա ժամանակներում: Եթե «Երևանի» ղեկավար կազմն ամբողջովին փոխվի, ես հաճույքով կվերադառնամ ու մեծ հաճույքով կաշխատեմ, երբ այս հիասթափությունն անցնի: Եթե դա լինի, արդեն մեծ քայլ կլինի: Մեծ քայլ կլինի, եթե հնարավոր լինի ինչ-որ կերպ այս թիմը վերակենդանացնել: Այսինքն՝ լինի սեփականատեր, որը սրտացավորեն ոտքի կկանգնեցնի «Երևանը»:

                  Առաջին լիգայում հանդես գալիս «Երևանը» լավ թիմ էր: Ես մտածում էի՝ առաջխաղացումների հավակնորդ կլինի: Թիմն իր բազան ուներ, սեփականատերերը սրտացավորեն էին վերաբերվում թիմին: Դա միակ թիմն էր, որը Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճեց: Ու ես այս մրցաշրջանից առաջ մեծ հաճույքով միացա այս թիմին, մինչև որ պարզվեց, որ ամեն ինչ այդպես չէ»:

                  Երևի կա մի ցանկություն, որ հայ ֆուտբոլիստներն ու մարզիչները ինչ-որ կերպ պաշտպանված լինել ոչ բարեխիղճ սեփականատերերից: Որ որևէ մեկը չկարողանա ինչ-որ ձևով քար գցել երիտասարդ մասնագետների ու ֆուտբոլիստների կարիերայի վրա: Ես այն մասնագետը չեմ, որը կարող է հիմա ձեզ ասել, թե ինչպես զարգացնել հայկական ֆուտբոլը, բայց, ամեն դեպքում, հայ կադրերը պետք է ունենան իրենց դրսևորելու տեղ: Կասկածելի որակավորում ունեցող այլազգի մարզիչների փոխարեն կարելի է տեղ տալ հայ մարզիչներին:

                  Իմ գնալուց հետո թիմին շատ եմ հետևում։ Այնտեղ կան ֆուտբոլիստներ, որոնք իսկապես արժանի էին խաղալու, բայց հիմա պարզապես իրենց կարիերայից ժամանակ են կորցնում, չեն զարգանում` մնալով լեգեոներների ստվերում։ Ուղղակի մի հայացք գցելով Առաջին լիգայից մինչև Բարձրագույն խումբ` կհասկանաք, որ հայ մարզիչներն էլ, հայ ֆուտբոլիստներն էլ տեղ չունեն։

                  Երբ 2018-ին սկսեցինք կազմավորել «Լոկոմոտիվ» ակումբը, կարծես ինչ-որ պայծառ իրադարձություն էր հայկական ֆուտբոլում: Բայց հետո պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չէր: Վահե Գևորգյանի գլխավորած երիտասարդ մարզչական շտաբի հետ «Լոկոմոտիվը» ձմեռային դադարից առաջ 6 խաղից 5 անընդմեջ հաղթանակ տարավ բացառապես հայ ֆուտբոլիստներով: Բայց դրանից հետո մեզ փոխարինեցին նախկինում Բաքվի «Ինտերը» գլխավորած արտասահմանցի մարզչով, կազմը լցրին լեգեոներներով: Ու դա այն դեպքում, երբ մեր մարզչական կազմն իր հավաքած ֆուտբոլիստներով կատարում էր առաջադրանքը:

                  Խոսվում է ինչ-որ ֆուտբոլային աճի, զարգացման մասին, բայց ո՛չ հայ երիտասարդ մարզիչները, ո՛չ հայ երիտասարդ ֆուտբոլիստները դրսևորվելու տեղ չունեն։ Առաջին լիգայից սկսած թե՛ մարզիչները, թե՛ հիմնական ֆուտբոլիստները լեգեոներներ են։ Դրա համար, իմ կարծիքով, դեռ վաղ է խոսել զարգացման մասին, եթե այդ հարցերը չեն լուծվում ու նման իրավիճակ կարող է լինել մեր ֆուտբոլում։ Ու շատ ցավալի է, որ կարող է այսպես լինել», — հայկական ֆուտբոլի ցավալի իրականության մասին պատմությունը եզրափակում է Գեորգի Ղազարյանը:

                  Հռիփսիմե Գալստյան

                  Թեգեր: #բարձրագույն-խումբ#գեորգի-ղազարյան#երևան#երևան-ֆա#հայաստանի-առաջնություն
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Փյունիկն ու Նոան հաղթողին չպարզեցին

                  31.03.24

                  Չեմպիոնական բոցավառվող պայքար, ձյուն ու VAR. Ի՞նչ կատարվեց ՀՊԼ 24-րդ տուրում

                  11.03.24

                  Նկուղային թիմերի փառահեղ մեկնարկը. ՀՊԼ 23-րդ տուրի ամփոփումը

                  05.03.24

                  Չեմ փոշմանել իմ պատմական հայրենիք գալու համար. Մեծ հարցազրույց Դմիտրի Գունկոյի հետ

                  14.02.24

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Ջեյմսի հրաշալի հնարքն ու փոխանցումը․ Չելսին հաղթեց ՄՅՈւ-ին

                  01:15 / 17.05.25

                  Հռոմի մրցաշար․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները

                  00:41 / 17.05.25

                  🎥 Աստոն Վիլան հաղթեց Տոտենհեմին ու այս պահին լավագույն քառյակում է

                  00:25 / 17.05.25

                  🎥 Շչեսնին սիգար է առաջարկել անչափահաս թիմակցին

                  23:48 / 16.05.25

                  Միավորվել եղբոր հետ, թե քայլել եղբոր ճանապարհով․ Բելինգհեմ կրտսերը որոշում կկայացնի

                  23:40 / 16.05.25

                  Հայտնի է՝ որքան կվաստակի Հեյսենը Ռեալում

                  23:23 / 16.05.25

                  Էնրիկեն ցանկանում է ՊՍԺ-ում տեսնել ՉԼ-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկին

                  23:08 / 16.05.25

                  Գվարդիոլան խոսել է Վիրցի հավանական տրանսֆերի մասին

                  22:44 / 16.05.25

                  Նորեկ՝ Հայաստանի ազգային հավաքականում

                  22:22 / 16.05.25

                  📷 Բարսելոնայի չեմպիոնական շքերթը

                  22:08 / 16.05.25

                  Ռոնալդուն կարող է դառնալ իսպանական ակումբի համասեփականատեր

                  21:45 / 16.05.25

                  Շիրակը հերքում է. լուծարվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը

                  21:27 / 16.05.25

                  Չեմպիոն հռչակվելուց հետո բավական դժվար է մոտիվացնել խաղացողներին. Սլոտ

                  21:20 / 16.05.25

                  Հեյսենը բուժզննում է անցնում Ռեալի համար․ Ո՞վ է այս տրանսֆերի նախաձեռնողը

                  21:07 / 16.05.25

                  ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանից նոր փոփոխություններ կլինեն․ հայտնի են մանրամասները

                  20:45 / 16.05.25

                  Վալենսիան դատի կտա Netflix-ին Վինիսիուսի պատճառով․ ինչ է պատահել

                  20:20 / 16.05.25

                  Եվս մեկ տարբերակ․ Բունդեսլիգայում թեժ տրանսֆերային մրցավազք է սպասվում

                  20:08 / 16.05.25

                  Ռեալն այսօր հնարավոր է պայմանագիր կնքի ամռան առաջին նորեկի հետ

                  20:00 / 16.05.25

                  Մեր նախագիծը կառուցվելու է նրա շուրջ․ Ժոան Լապորտա

                  19:45 / 16.05.25

                  Մոստովոյը նշել է ՌՊԼ-ի այս մրցաշարնի լավագույններին

                  19:15 / 16.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.