«Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն ասել է մեկնաբանել է այն լուրը, որ ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
««Լացիոն» հետաքրքրվա՞ծ է Սպերցյանի ծառայություններով։ Դա սուտ է։ Մենք երբեք չենք հետաքրքրվել նրանով»,- Sport24-ին ասել է Տարեն:
Սպերցյանը կրասնոդարյան ակումբի սան և հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2021 թվականին։ Նրա պայմանագիրը ռուսական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
Այս մրցաշրջանում 22-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: