«Ալ-Նասրը» ցանկանում է պայմանագիր կնքել «Օլիմպիակոսի» բրազիլացի պաշտպան Մարսելոյի հետ, հայտնում է լրագրող Աարոն Դոմինգեսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» նախկին ավագով, սակայն դեռ տեղեկություն չկա, թե կոնկրետ երբ 34-ամյա ֆուտբոլիստը կարող է առաջարկ ստանալ։
Մարսելոյի տրանսֆերի նախաձեռնողը «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ով երկար ժամանակ Մարսելոյի հետ խաղացել է Մադրիդի «Ռեալում»։
Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալի» խաղացող է եղել 2007-2022 թվականներին։ Թիմի կազմում անցկացրած 546 խաղում պաշտպանը խփել է 38 գոլ և կատարել 103 գոլային փոխանցում։ «Ռեալի» հետ Մարսելոն նվաճել է 25 գավաթ։ 2022 թվականի սեպտեմբերից Մարսելոն հանդես է գալիս «Օլիմպիակոսում», որի հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի ամառ։
























































