28-ամյա սերբ ֆուտբոլիստ Ուրոշ Նենադովիչը վերադարձել է «Ալաշկերտ»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Նենադովիչը նախորդ տարվա հունվարից հանդես էր գալիս «Փյունիկում»: Նենադովիչը «Ալաշկերտում» խաղացել է նաև 2017-2019 թվականներին, մասնակցել է 92 խաղի և դարձել 22 գոլի հեղինակ։