Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող ISSF GRAND PRIX մրցաշարում մրցումային երկրորդ օրը Բենիկ Խլղաթյան և Էլմիրա Կարապետյան թիմային զույգը 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձել է բրոնզե մեդալակիր։
Հրաձիգները 285/289 – 574 միավորով հաղթահարել են որակավորման փուլի արգելքը և պայքարի մեջ մտան բրոնզե մեդալի համար։ Երրորդ մրցանակային տեղի համար պայքարը մեր և Վրաստանի թիմի մեջ էր։Մեր մարզիկները 17/7 հաշվով զգալի առավելությամբ հաղթանակ տոնեցին։
Այսպիսով Հայաստանը մեդալային հաշվարկում ISSF GRAND PRIX (Ruse ,Slo.) մրցաշարում 9-րդ տեղում է , իսկ ISSF GRAND PRIX (Osijek , Cro.) մրցաշարում այս պահի դրությամբ 6-րդն է։
ISSF GRAND PRIX (Ruse ,Slo.)– օդամղիչ ատրճանակ 10մ միքս – Բենիկ Խլղաթյան / Էլմիրա Կարապետյան – արծաթե մեդալ
ISSF GRAND PRIX (Osijek , Cro.)– օդամղիչ ատրճանակ 10մ միքս – Բենիկ Խլղաթյան / Էլմիրա Կարապետյան – բրոնզե մեդալ
ISSF GRAND PRIX (Osijek , Cro.)– օդամղիչ ատրճանակ 10մ տղամարդկանց պայքար- Բենիկ Խլղաթյան – բրոնզե մեդալ