Sport24-ի փոխանցմամբ՝ «Ֆեյենորդը» միացել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար պայքարին։
2022 թվականի վերջին տեղեկություններ էին հայտնվել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված է ՊՍՎ-ն։
«Նիդեռլանդներում Սպերցյանով հետաքրքրված են երկու ակումբներ՝ ՊՍՎ-ն և «Ֆեյենորդը»: Այս երկու թիմերը ֆուտբոլիստին դիտարկում են որպես ամռային պոտենցիալ տրանսֆեր»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը ներկայիս թիմի կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
























































