Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն ողջունել են միմյանց երեկ կայացած ընկերական խաղից առաջ։
Արգենտինացին և պորտուգալացին միմյանց դեմ խաղացին ՊՍԺ-ի և Ալ-Նասր ու Ալ-Հիլալ թիմերի աստղերից կազմված ֆուտբոլիստների խաղում (5:4):
Մինչ խաղադաշտ դուրս գալը Ռոնալդուն մոտեցել է փարիզցիների խաղացողներին, այդ թվում՝ ողջունել և գրկել է Մեսսիին։
ՊՍԺ-ի հարձակվողը հանդիպումից հետո իր սթորիում հրապարակել է կարճ տեսանյութ: Ռոնալդուն էլ իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել վերջին խաղից, այդ թվում՝ նկար Մեսսիի հետ։