«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խնդիրներ ունի սպասարկող անձնակազմի հետ կապված:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ Ռոնալդուն Պորտուգալիայի Կինտա-դա-Մարինյա շրջանում գտնվող իր առանձնատան համար փնտրում է սուշի-խոհարարի:
Տան, որը պիտի դառնա Ռոնալդուի ընտանիքի հիմնական բնակության վայրը, կառուցումը պլանավորվում է ավարտել հունիսին, և մի շարք պաշտոնների համար աշխատողներ արդեն կան:
Բայց սուշի պատրաստողի հաստիքը դեռ թափուր է՝ չնայած խոստացված ամսական 4500 ֆունտ աշխատավարձի (ավելի քան 5100 եվրո): Նշվում է, որ սա կապված է Ռոնալդուի և իր հարսնացու Ջորջինայի պահանջների հետ, որ նրանք ներկայացնում են թեկնածուներին: Նրանք ուզում են, որ խոհարարը կարողանա պատրաստել նաև պորտուգալական ավանդական ուտեստներ, սուշի և այլ երկրների կերակուրներ:
Ըստ աղբյուրի՝ այս հարցը իսկական գլխացավանք է դարձել ֆուտբոլիստի համար: