Ok Diario-ի լրագրող Էդուարդո Ինդան խոսեlէ «Չելսիի» հետաքրքրության մասին «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի նկատմամբ:
«Չելսին» ցանկանում է ձեռք բերել Օբլակին և առաջարկել է Կեպային և 30 միլիոն եվրո», — ասել է Ինդան El Chiringuito հեռուստաընկերության եթերում:
Հիշեցնենք, որ լոնդոնցիները Կեպային գնել են 80 միլիոն եվրոյով ՝ նրան դարձնելով ֆուտբոլի պատմության ամենաթանկարծեք դարպասապահը:
Կեպան արդեն մեկ ամիս չի խաղացել «Չելսիի» կազմում: Հաղորդվում էր, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ակումբին խնդրում է նոր դարպասապահ գտնել: