«Լիդսի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան հնարավոր է գլխավորի Մեքսիկայի հավաքականը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Արգենտինացին այս պաշտոնի գլխավոր հավակնորդն է։ Նախկինում թիմը գլխավորում էր Խերարդո Մարտինոն։ ԱԱ-2022-ում մեքսիկացիները դուրս մնացին խմբային փուլից։
Մյուս թեկնածուներն են Մատիաս Ալմեյդան, Խուան Կարլոս Օսորիոն և Միգել Էրերան։
Նշվում է նաև, որ Բիելսայի ծառայություններով հետաքրքրված է նաև Հարավային Կորեայի հավաքականը։