Հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը թիմային միքս մրցաձևում դարձել են Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացված ISSF Grand Prix միջազգային մրցաշարի փոխչեմպիոն:
Հայաստանի ներկայացուցիչներն օդամղիչ ատրճանակի միքս մրցաձևում անցել են եզրափակիչ փուլ և 14-16 հաշվով պարտվելով Վրաստանի թիմին՝ զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը:
Հայ հրաձիգները հանդես են եկել նաև անհատական մրցապայքարում: Օդամղիչ ատրճանակ, 10 մ., 60 կրակոց մրցաձևում Էլմիրա Կարապետյանը զբաղեցրել է 7-րդ, իսկ Բենիկ Խլղաթյանը՝ 10-րդ հորիզոնականը:
Օդամղիչ հրացան, 10 մ., 60 կրակոց մրցաձևում էլ Հայաստանը ներկայացրել է Հրաչ Բաբայանը և գրավել 43-րդ հորիզոնականը:
Արդյունքները
Օդամղիչ հրացան, անհատական, 10 մ., 60 կրակոց
Հրաչ Բաբայան- 620.8՝ 43-րդ տեղ
Օդամղիչ ատրճանակ, անհատական, 10 մ., 60 կրակոց
Էլմիրա Կարապետյան- 579` 7-րդ տեղ
Բենիկ Խլղաթյան- 574` 10-րդ տեղ
Թիմային MIX, 10 մ., 30+30 կրակոց
Բենիկ (293) + Էլմիրա (281), եզրափակիչ (14-16), 2-րդ տեղ