«Վանի» մարզչական շտաբում տեղի են ունեցել փոփոխություններ: Թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է բոլիվիացի Ումբերտո Վիվիանին: 42-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Բոլիվիայի «Ատլետիկո Պալմաֆլորը», որի հետ նվաճել է երկրի բարձրագույն լիգայի ուղեգիր:
Բոլիվիացի մասնագետի հետ կաշխատի իսպանացի Նիկոլաս Օչանդոն, որը աշխատել է բոլիվիական մի շարք թիմերում՝ այդ թվում «Ռեալ Պոտոսիում»:
Իսպանացի Իսիդրո Բալտասարը կկատարի ակումբի սպորտային տնօրենի պարտականությունները:
Հիշեցնենք, որ մինչև այս թիմը գլխավորում էր Արթուր Ասոյանը: