Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կրկնել է Լիոնել Մեսսիի հայտնի խոսքերն արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ մարզման ժամանակ։
Նովակը կրկնել է Մեսսիի արտահայտությունը՝ «Qué miras, bobo? Anda pa’ alla (Ինչի՞ ես նայում, հիմար, գնա այստեղից):
Տեսանյութը հրապարակել է Marca-ն՝ այն վերցնելով Դիեգոյի սոցիալական ցանցերից։
Հիշեցնենք, որ Մեսսին այս խոսքերն ասել է Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Վութ Վեգորստի հասցեին՝ Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի հանդիպումից հետո։