Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկության մասին։
«ՈՒՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ալեքսանդր Պետրակովին կատարած աշխատանքի համար։ Ուկրաինայի ֆուտբոլային միությունը դադարեցնում է համագործակցությունն ազգային թիմի գլխավոր մարզչի հետ։ Մարզչին հաջողություն ու նոր հաղթանակներ ենք մաղթում իր հետագա կարիերայում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պետրակովն Ուկրաինայի հավաքականը գլխավորում էր 2021-ի նոյեմբերից։ Նա այդ պաշտոնում փոխարինել էր թիմի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին։ Պետրակովի գլխավորությամբ ուկրաինացիները 15 խաղ են անցկացրել․ տարել 6 հաղթանակ, 7 անգամ խաղացել են ոչ-ոքի և կրել 2 պարտություն։
























































