Կլոդ Պյուելը կարող է դառնալ Բելգիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ.
Ֆրանսիացի մասնագետը համապատասխանում է Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի (RBFA) չափանիշներին։ Նա կարող էր նշանակվել դեռ 2016 թվականին, սակայն ի վերջո այս պաշտոնը զբաղեցրեց Ռոբերտո Մարտինեսը։
Ուրբաթ օրը տեղի կունենա Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նիստը, որի ժամանակ կորոշվի ազգային հավաքականի մարզչի պաշտոնի համար առաջնահերթ թեկնածուների ցուցակը։
























































