Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Փեյջն արձագանքել է Գարեթ Բեյլի՝ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին որոշմանը։
«Այն, ինչ նա արել է մեզ համար, ֆենոմենալ է։ Ոչ միայն ֆուտբոլային տեսանկյունից, այլև՝ որպես ազգ։ Գարեթը Ուելսին համաշխարհային փառք բերեց՝ շնորհիվ «Ռեալում» և «Տոտենհեմում» իր խաղի, ինչպես նաև աշխարհի առաջնությունում։ Մենք բոլորս պիտի հպարտանանք նրա նվաճումներով։
Բեյլը միշտ հպարտությամբ է հագել Ուելսի հավաքականի մարզաշապիկը։ Իհարկե, կկարոտենք նրան։ Դա այն լուրը չէ, որով կցանկանայինք սկսել նոր տարին, բայց մենք գիտեինք, որ մի օր այդ պահը կգա։ Մենք ուղղակի չգիտեինք, կոնկրետ երբ դա կլինի։ Գուցե, ապագայում մեզ հաջողվի Գարեթին աշխատանքի վերցնել հավաքականում»,- Փեյջի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
























































