Մեքսիկական «Պաչուկա» ակումբն իր մարզադաշտում գահ է տեղադրել՝ ի պատիվ ֆուտբոլի լեգենդ Պելեի:
Դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում Պելեն հեռացավ կյանքից, ամբողջ աշխարհում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել՝ ի պատիվ աշխարհի եռակի չեմպիոնի, ով նաև հայտնի է որպես «ֆուտբոլի Արքա»։

«Պատմության մեծագույն Արքայի գահը», — ասվում է Պաչուկայի թվիթում:
Պելեի գահը գտնվում է այն տրիբունայում, որը նախատեսված է բարձրաստիճան հյուրերի և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների համար։
























































