«Ալ-Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից հետո ցանկանում է ձեռք բերել նաև Սերխիո Բուսկետսին։ Հիշեցնենք, որ կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Սաուդյան ակումբը պատրաստ է Բուսկետսին առաջարկել տարեկան 13 միլիոն եվրո աշխատավարձ։ Իսպանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Մայամիի «Ինտերը», որի հետ ֆուտբոլիստը բանակցում է արդեն մի քանի ամիս։
Նաև սաուդյան ակումբը հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններով, ում պայմանագիրը նույնպես ավարտվում է ամռանը։
Նշվում է, որ Բուսկետսը մտածում էր այս ձմռանը «Բարսելոնայից» հեռանալու մասին, սակայն նրան համոզեցին ակումբում մնալ մինչև ամառ։ Կատալոնական ակումբը չի հրաժարվել Սերխիոյին նոր պայմանագիր առաջարկելու մտքից։
























































