Կրիշտիանու Ռոնալդուն 200 միլիոն եվրո կստանա՝ դառնալով 2030 թվականի Աշխարհի առաջնության Սաուդյան Արաբիայի հայտի դեսպանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը «Ալ Նասրում» մրցաշրջանի ընթացքում կվաստակի մոտ 200 միլիոն եվրո՝ հաշվի առնելով կոմերցիոն եկամուտները։
Ինչպես հայտնում է AFP-ն, սա ամբողջ եկամուտը չէ, որ Ռոնալդուն կստանա Սաուդյան Արաբիայում։
«Ռոնալդուն պայմանագրով կստանա ավելի քան 200 միլիոն եվրո։ Նա կդառնա 2030 թվականի Աշխարհի առաջնության համար Սաուդյան Արաբիայի հայտի դեսպանը, և դրա համար նրան կվճարեն ևս 200 միլիոն եվրո»,- AFP-ին հայտնել է ակումբին մոտ կանգնած աղբյուրը:
























































