«Զենիթի» նախկին պաշտպան Դեյան Լովրենը կատակել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլի՝ կարիերան ավարտելու որոշման մասին։
Խորվաթ ֆուտբոլիստը հիշել է ուելսցու դուբլը Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի եզրափակչում «Լիվերպուլի» դեմ խաղում։
Այդ ժամանակ Լովրենը խաղում էր անգլիական ակումբում, որը 1-3 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։
«Ավելի լավ կլիներ, եթե այս խաղից մեկ օր առաջ հեռանայիր ֆուտբոլից։ Ամեն դեպքում, դու ֆանտաստիկ կարիերա ես ունեցել, Գարեթ: Հարգանքնե՜րս․․․»,- գրել է Լովրենը իր սոցիալական ցանցերում։