Ռոբերտո Մարտինեսը վստահեցրել է, որ Պորտուգալիայի հավաքականը ձգտելու է հարձակվողական ֆուտբոլի։ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում մասնագետը փոխարինել է Ֆերնանդու Սանտուշին։
-Արդեն մտածո՞ւմ եք Եվրո-2024-ը հաղթելու մասին:
— Իհարկե. Երազանքները պետք է գլոբալ լինեն։ Բայց նախ պետք է որակավորվենք:
— Ֆուտբոլի ո՞ր ոճն եք նախընտրում: Կփոխե՞ք կազմը երեք պաշտպանի:
-Գլխավորը մրցունակ թիմ լինելն է։
Պորտուգալիան պետք է ժամանակակից թիմ լինի. ճկուն և առավելագույնս օգտագործել խաղացողների տաղանդը, լինել թիմ, որը ցույց է տալիս իր տաղանդը թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի։
Ճկունությունը շատ կարևոր է։ Դա կախված կլինի մեր ունեցած խաղացողներից։ Երբ ես Պորտուգալիայի մրցակիցն էի, գիտեի, որ այն միշտ էլ մրցունակ թիմ է։ Սա մեկնարկային կետն է: Սա չի կարելի անտեսել:
Մենք պետք է լինենք հարձակվողական թիմ, որը խաղում է հաճույքի համար: Մենք պետք է աշխատենք որպես ակումբ։ Ինձ դա դուր է գալիս:
— Կարելի՞ է ասել, որ Բելգիայի հավաքականի լավագույն սերունդը սխալ օգտագործվեց։
-Գնահատականներն ուրիշներն են տալիս։ Բելգիան չորս տարի գլխավորել է վարկանիշային աղյուսակը,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում A Bola-ն։























































