Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2022 թվականի լավագույն ակումբային մարզչի անունը։
Քվեարկության արդյունքում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին զբաղեցրել է առաջին տեղը։
Երկրորդը «Մանչեսթեր Սիթիից» Պեպ Գվարդիոլան է։
Լավագույն եռյակը եզրափակել է Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին, ով «Վիդադ Կասաբլանկա» թիմի հետ հաղթել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգան, ինչպես նաև ազգային առաջնությունը
























































