«Ալ-Նասրի» մարզիչ Ռուդի Գարսիան հիացած է Կրիշտիանու Ռոնալդուի ազդեցությամբ ակումբի սոցիալական ցանցերում:
«Անհավանական է, թե որքան մեծ ուշադրություն է նա բերել մեր ակումբին: Հիմա բոլորը գիտեն, թե ինչ է «Ալ-Նասրը» և որտեղ է այն գտնվում:
Մի քանի օրում Կրիշտիանուի տրանսֆերի պատճառով մեր Instagram-ի բաժանորդների թիվը 800 հազարից հասավ 10 միլիոնի»,- ասել է մարզիչը Fox Sports-ին։
Նշենք, որ այս պահին «Ալ-Նասրի» Instagram-ի բաժանորդների թիվը հատել է 11 միլիոն, մեկ շաբաթ առաջ այն կազմում էր 800 հազար։
























































