«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան կասկածվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Պորտուգալիայի իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը՝ կապված «արծիվների» հետ, որոնք կարող էին մասնակցել պայմանավորված խաղերի։ Քննությունն ուսումնասիրում է 2016-2020 թվականներն ընկած ժամանակահատվածը։
Հիշեցնենք՝ Կոշտան «Բենֆիկայի» նախագահի պաշտոնում փոխարինել է Լուիշ Ֆելիպե Վիեյրային, որը 2021-ի ամռանը հեռացվեց՝ մեղադրվելով խարդախության, փաստաթղթեր կեղծելու և փողերի լվացման մեջ։ Նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը՝ Կոշտան նշանակվել էր ակումբի փոխնախագահ 2020-2024 թվականների համար։
Ենթադրվում է, որ «արծիվները» շահել են պայմանավորված խաղերից։ Դրա ապացույցները էլեկտրոնային նամակներում են, որոնք ի հայտ են եկել գործի ընթացքում։
Եթե պարզվի, որ «Բենֆիկան» վարձատրություն է խոստացել մրցակցի խաղացողներին ու անձնակազմին, ակումբը կարող է պատժվել խոշոր չափի տուգանքով կամ նույնիսկ կարգի իջեցմամբ։
























































