Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» ընդունեց «Վեսթ Հեմին» (3:2):
Հանդիպման հաշիվը բացվեց 9-րդ րոպեին, երբ գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Ժորժինյո Վեյնալդումը:
Ընդամենը երեք րոպե անց, հյուրերը կարողացան անկյունայի իրացումից հետո հավասարեցնել հաշիվը: Այս անգամ էլ Իսա Դիոպը գլխի հարվածով գնդակը ուղարկեց Ալիսոնի դարպասը:
Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին Պաբլո Ֆորնալսը առաջ մղեց «Վեսթ Հեմին»: Այդ դրվագում հրաշալի խաղ ցուցադրեց Դեկլան Ռայսը:
68-րդ րոպեին Ռոբերտսոնի փոխանցումը գոլի վերածեց Մոհամեդ Սալահը: Այս դրվագում անհաջող խաղաց հյուրերի դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին:
81-րդ րոպեին Մանեն հաղթանակ պարգևեց Կլոպի գլխավորած թիմին: Ալեքսանդր-Արնոլդը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակեց 79 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:
Թիմը 44 հանդիպում է, ինչ չի պարտվում: Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ռեկորդի հեղինակը «Արսենալն» է, որը 2003/2004 մրցաշրջանում՝ 49 հանդիպում է անցկացրել առանց պարտության:
«Վեսթ Հեմը» իր ակտիվում ունի 24 միավոր և գտնվում է վտանգավոր գոտում: