«Ալ-Նասրը», որը վերջերս պայմանագիր է կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հույս ունի իր հայտացուցակում ավելացնել ևս մեկ եվրոպացի աստղի:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, «Ալ-Նասրը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Մարկո Ռոյսին:
33-ամյա Ռոյսը, ով վերջին 11 տարին անցկացրել է Դորտմունդում, ամռանը կարող է հեռանալ թիմից, քանի որ վերջանում է նրա պայմանգիրն ակումբի հետ և դեռևս նոր պայմանագրի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 12 հանդիպում է անցկացրել «մեղուների» կազմում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































