«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը խոսել է թիմի ֆուտբոլիստ Էնցո Ֆերնանդեսի մասին։ Կիսապաշտպանը երեկ Պորտուգալիայի առաջնության «Պորտիմոնենսեի» դեմ խաղի հայտացուցակում չէր։
«Ակնհայտ է, որ այն, ինչ նա արել է, ճիշտ չէր (հավանաբար, խոսքը խաղացողի՝ առանց թույլտվության Արգենտինա գնալու մասին է՝ հեղ․)։ Ահա թե ինչու նա հայտացուցակում չէր։
Բայց ուրախ եմ ասել, որ մենք նրա հետ տեսնվում ենք մարզումներին։ Նա մեր խաղացողն է, մենք նրա հետ հույսեր ենք կապում։ Նա մեզ պետք է չեմպիոնության հասնելու համար։ Երջանիկ ենք, որ նա մեզ մոտ է հանդես գալիս։ Եվ հիմա նա նորից կարող է կենտրոնանալ «Բենֆիկայի» և ֆուտբոլի վրա»,- Շմիդտի խոսքերն է փոխանցում Jornal de Noticias-ը։
























































