«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի նորեկ Կոդի Գակպոյի տեղափոխությունը։
Հունվարի 3-ին «Լիվերպուլը» հայտարարել էր հոլանդացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Մենք չենք կարող երաշխավորել Չեմպիոնների լիգայի ուղեգիր այս տարի, բայց Կոդին երբեք դա չի խնդրել: Ժամանակ առ ժամանակ պատահում է, որ խաղացողները հարցնում են. «Ի՞նչ եք կարծում, մենք դուրս կգա՞նք Չեմպիոնների լիգա»: Բայց Կոդին լավ տեսնում է մեր դիրքը մրցաշարային աղյուսակում։ Նա գիտեր, որ մի փոքր դժվար որոշում է լինելու: Բայց ինձ դուր է գալիս այն, որ նա այնպիսի տղա է, որը ցանկանում է հրել գնացքը, այլ ոչ թե շարժվելիս նետվել դրա մեջ»,- Կլոպի խոսքն է մեջբերել «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդացի կիսապաշտպանը կարող է իր նորամուտը նշել «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի գավաթի առաջիկա խաղում, որը կկայանա ՝ հունվարի 7-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։
Մինչև «Լիվերպուլը» 23-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել ՊՍՎ-ում։
























































