Կրիշտիանու Ռոնալդուն ներկա է գտնվել «Ալ-Նասրի» առաջին հանդիպմանը 2023 թվականին։
37-ամյա պորտուգալացին չի ընդգրկվել «Ալ-Տայի» հետ հանդիպման հայտացուցակում, սակայն ներկա է եղել տրիբունաներում։ Կրիշտիանուն, մասնավորապես, հոտնկայս ծափահարել է «Ալ-Նասրի»՝ «Ալ-Տայի» դարպասը խփած առաջին գոլը, որը խփեց Տալիսկան:























































