«Ռեալի» բժշկական անձնակազմը առայժմ փորձում է հասկանալ, թե ինչպես բուժել թիմի աստղային ֆուտբոլիստ Էդեն Ազարին:
Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի վիրահատական միջամտություն, իսկ այդ դեպքում Ազարն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: Եթե վիրահատություն չարվի, միգուցե, մրցաշրջանի վերջում բելգիացին խաղա: Առանց վիրահատության, վերականգնման համար անհրաժեշտ կլինի 2-2.5 ամիս:
Հիշեցնենք, որ Ազարը նոր էր ապաքինվել վնասվածքից, երբ նորից վնասվածք ստացավ «Լևանտեի» դեմ խաղում: