«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին:
«Մենք բոլորս ճանաչում ենք Զիդանին որպես խաղացողի, նա լավագույնն է եղել: Որպես մարզիչ նրան նույնիսկ նկարագրել պետք չէ: Ընդամենը մի քանի տարում նա ապացուցեց, որ արդեն լավագույն մարզիչներից մեկն է:
Որպես մարզիչ նա էլի այնպիսին է, ինչպիսին խաղացողի կարիերայի տարիներին: Նա հասարակ մարդ է, գիտի, թե անհրաժեշտ պահին ինչ բառեր ասի:
Նա վստահում է իր ֆուտբոլիստներին, իսկ նրանք՝ իրեն: Ահա թե դա ինչպես է աշխատում»,- բելգիացու խոսքերն է փոխանցում France info-ն: