Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Սաուդյան Արաբիա։
37-ամյա հարձակվողի շնորհանդեսը որպես «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ տեղի կունենա հունվարի 3-ին։
Սպասվում է, որ Մրսուլ Պարկ մարզադաշտում կայանալիք միջոցառմանը ներկա կլինի մոտ 30 հազար հանդիսական:

























































