Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին ևս կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Վերջերս «Ալ-Նասրը» զարմացրեց ողջ աշխարհին՝ հայտարարելով Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու մասին, սակայն ակումբի ղեկավարությունը մտադիր չէ սահմանափակվել մեկ աստղային տրանսֆերով։
Ինչպես հայտնում է TMW-ն, Իկարդիի ներկայացուցիչների հետ նախնական բանակցություններն արդեն անցկացվել են, և այս պահին արգենտինացու տեղափոխությունը Սաուդյան Արաբիա բավականին հավանական է թվում։
29-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 17,5 մլն եվրո։
























































