Անգլիացի մասնագետ Սքոթ Պարկերը դարձել է «Բրյուգեի» գլխավոր մարզիչը, հայտնում է բելգիական ակումբի կայքը։
42-ամյա մասնագետը բելգիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Կարլ Հոֆկենսին։
Աշնանը «Բրյուգեն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, առաջնությունում թիմը զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 12 միավորով զիջելով «Գենկին»։
Պարկերի վերջին աշխատավայրը եղել է «Բորնմուտը»: Նա հեռացվել էր իր պաշտոնից Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում «Լիվերպուլին» 9-0 հաշվով պարտվելուց հետո։























































