Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն կարծում է, որ ազգային հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը կլինի Թիերի Անրին։
2022 թվականի Աշխարհի առաջնությունում անհաջողությունից հետո, որտեղ Բելգիան չկարողացավ հաղթահարել խմբային փուլը, Ռոբերտո Մարտինեսը լքեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրա օգնական Թիերի Անրին՝ նախկինում հայտնի ֆրանսիացի հարձակվողը, մնացել է իր պաշտոնում։
«Ինձ համար Անրին Բելգիայի հավաքականի հաջորդ մարզիչն է: Կասկած չկա։ Բաց եմ ասում՝ նա կլինի հաջորդ մարզիչը։ Նրան հարգում են բոլոր խաղացողները, նա հաղթել է ամեն ինչ։ Նա գիտի, թե ինչպես մարզել, նա գիտի, թե ինչ պետք է անենք հաղթելու համար: Նա գիտի թիմը, լիգան, կազմը: Ինձ համար նա կատարյալ մարզիչ է մեր թիմի համար։
Բայց ես չգիտեմ, թե ում են նշանակելու։ Չեմ կարծում, որ Բելգիան զրոյից վերակառուցման կարիք ունի: Անրին ցանկանում է հաղթել, և ես չեմ կարծում, որ ֆեդերացիան կընդունի այնպիսի մարզչի, որը ցանկանում է սկսել զրոյից: Դա չարժե, իմ կարծիքով»,- ասել է Լուկակուն Sky Sport-ին տված հարցազրույցում։
























































