Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի մայրը դեռ տեղյակ չէ իր որդու մահվան մասին․ Սելեստե Արանտեսին դեռ չեն հայտնել իր որդու մահվան մասին։ Այս մասին հայտնել է Պելեի քույրը։
«Մենք խոսում ենք նրա հետ, բայց նա տեղյակ չէ իրավիճակից։ Նա ապրում է իր աշխարհում: Նա բացում է իր աչքերը, երբ ես նշում եմ նրա անունը և ասում. «Մենք պետք է աղոթենք նրա համար»:
Բայց իրականում մայրս չի հասկանում, թե կոնկրետ ինչ նկատի ունեմ»,- Մարիայի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Նոյեմբերին Պելեի մայրը դարձավ 100 տարեկան։
























































