ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ամանորյա շնորհավորանք է հրապարակել։ Ինչպես նշել է խաղացողը, անցնող տարին իր համար անմոռանալի էր։ Հիշեցնենք, որ 2022 թվականին հարձակվողն իր ազգային հավաքականի կազմում հաղթել է Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում՝ նվաճելով երկար սպասված տիտղոսը։
«Տարին ավարտվեց, որը երբեք չի մոռացվի։ Երազանքը, որին ես միշտ ձգտել եմ, վերջապես իրականացավ: Բայց դա ոչինչ չարժե, եթե չլիներ այն փաստը, որ ես կարող եմ կիսվել իմ հաջողություններով իմ հրաշալի ընտանիքի և ընկերների հետ, ովքեր միշտ աջակցում են ինձ: Նրանք, ովքեր ստիպեցին ինձ վեր կենալ ամեն անգամ, երբ ընկնում էի։
Ուզում եմ նշել նաև բոլոր այն մարդկանց, ովքեր հետևում և աջակցում են ինձ։ Այս ճամփորդությունը ձեզ հետ կիսվելը հրաշալի է: Այն, ինչին ես հասել եմ, հնարավոր չէր լինի առանց իմ երկրի բոլոր մարդկանց, ինչպես նաև Փարիզի, Բարսելոնայի և շատ այլ քաղաքների ու երկրների, որոնցից ես այդքան սեր եմ ստանում, աջակցութուն:
Հուսով եմ, որ այս տարին հրաշալի է եղել բոլորի համար, և բոլորիդ մաղթում եմ առողջություն, ուժ, որպեսզի 2023 թվականին շարունակեք լինել երջանիկ։ Գրկում եմ բոլորին»,- գրել է Մեսսին։























































