Դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագիր է կնքել «Ալ-Նասր» ակումբի հետ։
Ֆուտբոլային ակումբի Twitter-ի հետևորդների թիվը երկու օրում ավելացել է ավելի քան 4 անգամ՝ 860 հազարից հասնելով 3,6 միլիոնի՝ լուրի հրապարակման պահին։
Իսկ ահա Instagram-ում այդ թիվը հասել է 5,5 միլիոնի (լուրի հրապարակման պահին)։ Նշենք, որ Ռոնալդուն իր հերթին այս սոցիալական հարթակում ամենաշատ հետևորդ ունեցող անձն է՝ ավելի քան կես միլիարդ։
Ռոնալդուի պայմանագիրն արաբական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Ռոնալդուի նախորդ ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որը պորտուգալացին լքեց 2022 թվականի նոյեմբերի վերջին «Մանչեսթեր Յունայթեդի» հասցեին քննադատական հարցազրույցից հետո։