Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբ, հույս ուներ առաջարկ ստանալ Մադրիդի «Ռեալից»: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 37-ամյա պորտուգալացին զանգի էր սպասում ակումբի ղեկավարության կողմից՝ կապված հնարավոր համագործակցության հետ, երբ մարզավիճակը պահպանելու համար գտնվում էր ակումբի բազայում:
Նշվում է, որ միևնույն ժամանակ, հարձակվողը հասկանում էր, որ եվրոպական թոփ-լիգա վերադառնալու քիչ շանսեր ունի:























































