Transfermarkt-ը ներկայացրել է 2022 թվականի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակը։
Ամենաթանկարժեք տրանսֆերը բրազիլացի վինգեր Անտոնիի «Այաքսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն էր։ Մանկունիանցիները 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել են 95 միլիոն եվրո:
2022 թվականի ամենաթանկարժեք տրանսֆերների տասնյակը հետևյալն է.
1․ Անտոնի (Այաքս — Մանչեսթեր Յունայթեդ, 95 միլիոն եվրո).
2․ Դուշան Վլահովիչ (Ֆիորենտինա – Յուվենտուս, 81,6 մլն եվրո)
3․ Ուեսլի Ֆոֆանա (Լեսթեր — Չելսի, 80,4 մլն եվրո)
4․ Օրելիեն Չուամենի (Մոնակո — Ռեալ Մադրիդ, 80 մլն եվրո)
5․ Դարվին Նունյես (Բենֆիկա – Լիվերպուլ, 80 մլն եվրո)
6․ Կազեմիրո (Ռեալ Մադրիդ — Մանչեսթեր Յունայթեդ, 70,65 մլն եվրո)
7․ Ալեքսանդր Իսակ (Ռեալ Սոսյեդադ – Նյուքասլ Յունայթեդ, 70 մլն եվրո)
8․ Մատիյս դե Լիխտ (Յուվենտուս — Բավարիա, 67 մլն եվրո)
9․ Մարկո Կուկուրելլա (Բրայթոն — Չելսի, 65,3 մլն եվրո)
10․ Էրլինգ Հոլանդ (Բորուսիա Դորտմունդ – Մանչեսթեր Սիթի, 60 մլն եվրո)























































