Հրապարակվել է 2021/22 մրցաշրջանի հեռուստատեսային իրավունքների վաճառքից Իսպանիայի առաջնության ակումբների եկամուտը։
20 ակումբների ընդհանուր եկամուտը կազմել է 1,43 միլիարդ եվրո, որը Լա Լիգան արդեն վճարել է։
Հեռուստատեսային իրավունքներից ամենաշատը վաստակել է Մադրիդի «Ռեալը»՝ 160,85 մլն եվրո։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում «Բարսելոնան» է՝ 160,13 միլիոն, եռյակը եզրափակում է «Ատլետիկոն»՝ 130,31 միլիոն։
Լա Լիգայում ամենաքիչը վաստակել է «Ռայո Վալեկանոն»՝ 45,86 մլն եվրո։
Հարկ է նշել, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» ավելի քիչ են վաստակել, քան 2020/21 մրցաշրջանում. մադրիդցիները նախորդ տարի ստացել են 163 միլիոն, կատալոնացիները՝ 165,6 միլիոն։