«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլին Հոլանդը հարգանքի տուրք է մատուցել բրազիլացի մեծ ֆուտբոլիստ Պելեին.
«Այն, ինչ հիմա անում է ցանկացած ֆուտբոլիստ, առաջինն արել է Պելեն: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է նորվեգացին սոցցանցերում։
Պելեն մահացել է հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 29-ին, 82 տարեկան հասակում։
Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, կամ պարզապես Պելեն, ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։ Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ 1970 թվականին ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիկ, իսկ 1973-ին՝ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։























































