Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դադարեցրել է բանակցությունները Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Մոհամեդ Ալ-Կաաբին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 37-ամյա Ռոնալդուն առաջարկ է ստացել եվրոպական ակումբից, որը նրան առաջարկել է մասնակցություն ՉԼ-ին։ Նման տարբերակը Կրիշտիանուի համար առաջնահերթություն է։
Ավելի վաղ «Ալ-Նասրը» Ռոնալդուին մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր էր առաջարկել՝ ընդհանուր 500 մլն աշխատավարձով։























































