«Ալ Նասրը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսին, ով հաջորդ ամառ կարող է դառնալ ազատ գործակալ:
Marca-ի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի թիմը պատրաստ է իսպանացուն առատաձեռն պայմանագիր առաջարկել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ակումբը Կրիշտիանու Ռոնալդուին առաջարկել է տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր (ներառյալ գովազդային գործարքները)։ Պորտուգալացին այժմ ազատ գործակալի կարգավիճակում է, սակայն դեռ չի համաձայնել առաջարկին։
Ռամոսն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ չէ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Իսպանացին այս մրցաշրջանում փարիզցիների հիմնական կազմի ֆուտբոլիստ է, ուստի հնարավոր է, որ նա թիմում մնա առնվազն ևս մեկ տարի։