«Սանթոսը» հայտարարել է, որ առաջիկայում կփոխի ակումբի տարբերանշանը։ Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի պատվին տարբերանշանին թագ կավելացվի։
82-ամյա բրազիլացին հիվանդանոցում է գտնվում դեկտեմբերի սկզբից։ Վերջին օրերին նրա վիճակը վատթարացել է։ Նա ինտենսիվ խնամքի կարիք ունի երիկամների և սրտի աշխատանքի վատթարացման պատճառով: