Հայիմե Մորիյասուն կշարունակի աշխատել Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Այս մասին հաղորդվում է Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ Հայիմե Մորիյասուին հանձնարարվել է նվաճել հաջորդ Աշխարհի առաջնության ուղեգիրը, որը կկայանա ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում։
Կատարում կայացած Աշխարհի վերջին առաջնությունում Ճապոնիայի հավաքականը սենսացիոն կերպով առաջին տեղից դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ խմբում հաղթելով Գերմանիային ու Իսպանիային։ 1/8 եզրափակիչում Կապույտ Սամուրայները 11 մետրանոց հարվածաշարում պարտվեցին Խորվաթիային։
Մորիյասուն Ճապոնիայի հավաքականը գլխավորել է 2018 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակից ի վեր այս մասնագետի գլխավորությամբ անցկացրած 63 խաղում թիմը տարել է 41 հաղթանակ, 8 ոչ-ոքի խաղացել և 14 պարտություն կրել։