«Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը ճանաչվել է Սերբիայի տարվա լավագույն խաղացող՝ արժանանալով Սերբիայի ֆուտբոլի ասոցիացիայի «Ոսկե գնդակին»:
28-ամյա հարձակվողը 2022 թվականին Սերբիայի հավաքականի կազմում 8 գոլ է խփել, այդ թվում՝ 2-ը՝ Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում, որտեղ թիմը, սակայն, անհաջող հանդես եկավ՝ չկարողանալով հաղթահարել խմբային փուլը։
Միտրովիչը 76 խաղում խփած 51 գոլով Սերբիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։
Սա Միտրովիչի երկրորդ տիտղոսն է տարվա լավագույն խաղացողի համար, նա իր առաջին մրցանակը ստացել է 2018 թվականին: Ավելի հաճախ մրցանակը ստացել է միայն Դուշան Տադիչը (երեք անգամ)։