Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն երեք պայման է ներկայացրել ՊՍԺ-ի ղեկավարությանը։ Ինչպես հայտնում է OK Diario-ն, այս պայմանները կատարելու դեպքում ֆուտբոլիստը կշարունակի ելույթները փարիզյան ակումբի կազմում։
Ըստ աղբյուրի՝ Մբապպեն կհրաժարվի ակումբից հեռանալու մտքից, եթե ՊՍԺ-ն վաճառի բրազիլացի հարձակվող Նեյմարին, գնի անգլիացի հարձակվող Հարի Քեյնին և Զինեդին Զիդանին նշանակի գլխավոր մարզիչ։
Ակումբի համար դժվար կլինի կատարել այս պահանջներից երկուսը. Զիդանը համարվում է Ֆրանսիայի կամ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն, իսկ Նեյմարին, որը Forbes-ի վարկածով աշխարհի չորրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, ոչ բոլոր ակումբները կարող են ձեռք բերել։
Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ լրանում է 2024 թվականի հունիսին։
Մբապպեի պայմանագիրը, որը նա երկարաձգեց մայիսին, նախատեսված է մինչև 2025 թվականը։Չնայած դրան, մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ֆրանսիացու այլ թիմեր հնարավոր տեղափոխության մասին։
Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ։
























































