Ամեն ինչ գնում է նրան, որ Կրիշտիանու Ռոնալդուի հաջորդ ակումբը կլինի «Ալ-Նասրը»:
Ինչպես հայտնում է CBS Sports-ը, սաուդյան ակումբն արդեն բուժզննում է նշանակել 37-ամյա պորտուգալացու համար։
Բացի այդ, «Ալ-Նասրը» բնակարան է վարձել Ռոնալդուի և հարազատների համար: Ակումբը հույս ունի շուտով ավարտել գործարքը:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն մեկ ամսից ավել է, ինչ ակումբային գրանցում չունի։ Նոյեմբերին հարձակվողը խզել է աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։