«Պարի Սեն Ժերմենի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի պահվածքը։
«Հիմա Մեսսին այն առաջատարն է, որն անհրաժեշտ է Արգենտինային, և ես կարծում եմ, որ նա հսկայական քայլ է կատարել այդ ուղղությամբ: Նրանից ակնկալում ենք ոչ միայն ելույթներ։ Մարդիկ կարծում են, որ նա լուռ է, բայց երբեմն այն, ինչ դու արտաքինից ես ընկալում, սխալ է։ Նա շատ ուժեղ բնավորություն ունի։ Նա շատ չի խոսում, բայց անում է, երբ պետք է: Հիմա մենք տեսնում ենք, որ նա ավելի շատ է խոսում, երևի տեսախցիկների և տեխնոլոգիայի պատճառով է: Մենք տեսնում ենք իսկական Մեսսիին. Նա միշտ այսպիսին է եղել. Մարդիկ սիրում են առասպելներով խոսել, և մենք բոլորս գիտենք, որ դրանք շատ են ֆուտբոլում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը Արգենտինայի և Ֆրանսիայի միջև կանցկացվի մրցաշարի գլխավոր մարզադաշտում՝ «Լուսայլ Արենայում»: